Իրաքում ահաբեկչության մեջ մեղադրվող 20 բանտարկյալ է փախչել Բաղդադի հյուսիսում գտնող «ալ-Ադելա» բանտից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով իշխանությունների հայտարարությանը:
Reuters-ը հաղորդում է, որ բանտից փախուստ կատարածների թիվը ճշտվում է: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ փախուստի են դիմել 22 բանտարկյալ: Նրանցից 18-ին արդեն գտել և ձերբալալել են, մեկը սպանվել է ձերբակալման ժամանակ, իսկ երեքն ազատության մեջ են մնում: