տուն Հասարակություն Կրթություն Իրավագիտության դիմորդները ո՞ր առարկայից ընդունելության քննություն կհանձնեն. ֆակուլտետի դեկանի առաջարկը

Իրավագիտության դիմորդները ո՞ր առարկայից ընդունելության քննություն կհանձնեն. ֆակուլտետի դեկանի առաջարկը

1317
0

«Ուսումնական տարվա ավարտի և բուհերի ընդունելության մասին» թեմայով անցկացվող ուղիղ եթերի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ բուհ ընդունվելու համար դիմորդից կպահանջվի հանձնել ընդամենը մեկ քննություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկներ է ստացել բուհերից, դրանք վերջնական չեն, կքննարկվեն եւ արդեն օրեր անց՝ ապրիլի 30-ին, հայտնի կլինի, թե որ մասնագիտության համար որն է լինելու միակ քննական առարկան։

Պարզելու համար, թե ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում ինչ առաջարկներ են եղել ընդունելության համար մեկ առարկայի ընտրության հետ կապված, AraratNews.am-ը կապ է հաստատել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի հետ:

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանը AraratNews.am-ի թղթակցի այն հարցին, թե որ առարկան է առաջարկվել ֆակուլտետի կողմից, պատասխանեց, որ, սովորաբար, ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդները երեք առարկայից են քննություն հանձնում. հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն և օտար լեզու, որոնցից ոչ մեկը ուղիղ առնչություն չունի մասնագիտության հետ: Իրենք առաջարկել են ընդունելության քննության համար ընտրել կամ հայոց լեզուն ու հայ գրականությունը, կամ էլ հայոց պատմությունը:

Օլյա Շահինյան