տուն Հասարակություն Առողջապահություն Իրանում կորոնավիրուսի 2139 նոր դեպք և 109 մահ է արձանագրվել․ վարակվածների ընդհանուր...

Իրանում կորոնավիրուսի 2139 նոր դեպք և 109 մահ է արձանագրվել․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 220180

325
0

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220.180-ի:

Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սիմա Սադաթ Լարին, գրում է ԻՌՆԱ-ն:

«Մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.139 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 220.180 է»,- ասել է նա:

Մեկ օրում Իրանում 109 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 10.364-ի: Միաժամանակ, մինչ օրս 180.661 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: