Իրանում չինական կորոնավիրուսի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտում է Aljazeera-ն՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանփուրի թվիթերյան գրառմանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանը ձեռնարկում է անվտանգության միջոցներ՝ վերահսկելով օդանավակայանները: Նշենք, որ վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 75․700-ի, իսկ մահացություններինը՝ 2126-ի։ Միայն վերջին 24 ժամում գրանցվել է վարակի տարածման 349 դեպք։ Հիշեցնենք՝ չինական կորոնավիրուսը հայտնաբերվել է 2019-ի դեկտեմբերին՝ Չինաստանի Հյուբեյ նահանգի Ուհան քաղաքում։ Ավելի ուշ՝ այն տարածվել է նաև ԱՄՆ-ում, եվրոպական մի քանի երկրում, Ավստրալիայում ու Աֆրիկայում։