տուն Քաղաքական Միջազգային Իրանի նախագահը կբացի սոցիալական ցանցերը

Իրանի նախագահը կբացի սոցիալական ցանցերը

179
0

11111

Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստացել է ապահովել գլոբալ տեղեկատվության հասանելիությունը երկրի բնակչության համար։ Իսլամական Հանրապետության ղեկավարը Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկի՝ Ջեք Դորսիի հարցին, թե արդյոք երկրի բնակիչները կարողանում են տեսնել Ռուհանիի գրածները սոցցանցում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով FoxNews-ին։

«Բարի երեկո, Ջեք։ Ինչպե՞ս ես։ Նախկինում ասել էի, որ իմ բոլոր ջանքերն ուղղված են մեր բնակիչների համար գլոբալ տեղեկատվության հասանելիությունն ապահովելուն», — գրել է Ռուհանին։

Ավելի վաղ Իրանի նախագահը խոստացել էր թեթևացնել համացանցում գրաքննության խնդիրը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here