Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայումդադարեցված սպորտային բոլոր միջացառումների պատճառով երկիրը կկրի մոտ 60 միլիարդ եվրոյի վնաս:
Այս մասին գրում է Corriere dello Sport-ը: Ֆինանսական կորուստներիպատճառով մեծ կորուստները կկրի հատկապես Իտալիայի բասկետբոլի լիգան, որի կարող է կազմել 40-ից100 միլիոն եվրո:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտի 13-ից դադարեցված է ֆուտբոլի ազգայինառաջնությունը: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:
Սերիա Ա-ի կազմակերպիչները մտադիր են առաջնությանը մասնակից թիմերին թույլատրել վերսկսելմարզումներն առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ Սերիա Ա-ն կսկսվի մայիսի վերջին: