Իռլանդիայում այսօր մեկնարկում է մի անսովոր հանրաքվե, որի ժամանակ իռլանդացիները որոշելու են, թե արդյո՞ք իրենց պետք է խորհրդարանի վերին պալատը` Սենատը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սենատի կազմալուծման կողմնակիցները պնդում են, որ այս մարմինն ունի շատ փոքր իրավասություններ, իսկ նրա վերացումը թույլ կտա խնայել մեծ գումարներ` տարեկան մոտ 27 մլն դոլար: Այս նախաձեռնության դեմ արտահայտվողները ասում են, որ կառավարությունն այս քայլով փորձում է ուժեղացնել գործադիր մարմինը: Հանրաքվեի արդյունքները պարզ կդառանան շաբաթ օրը: