տուն Քաղաքական Հայաստան Ինչ է ենթադրում տեղաշարժի մեկօրյա ժամկետը. պարզաբանում

Ինչ է ենթադրում տեղաշարժի մեկօրյա ժամկետը. պարզաբանում

572
0

Երեկ սահմանփակումների մասով Պարետի նոր որոշումների վերջին կետում գրված էր, որ միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։

Որպեսզի մեր հայրենակիցները ավելի հստակ պատկերացում կազմեն, թե ինչի մասին է խոսքը, Araratnews.am լրատվականը կապ հաստատեց պարետատան խոսնակ Մանե Գևորգյանի հետ: Վերջինս պարզաբանեց վերը նշված՝ Պարետի որոշումը:

Ժամանակավոր սահմանափակման հետ կապված այդ գրառումը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ցանկանում են փոխել ինքնամեկուսացման վայրը։

Ըստ պարետատան խոսնակի՝ այն քաղաքացիները, ովքեր որոշել են փոխել ինքնամեկուսացման տարածքը, ունեն մեկ օր ժամանակ և կրկին  տեղաշարժման թերթիկի առկայության դեպքում միայն կկարողանան տեղաշարժվել:

Հայկ Մագոյան