տուն Հասարակություն Կրթություն Ինչ են քննարկել ՍԴՀԿ անդամները Արայիկ Հարությունյանի հետ

Ինչ են քննարկել ՍԴՀԿ անդամները Արայիկ Հարությունյանի հետ

299
0
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամները հանդիպել են ունեցան ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումից հետո ՍԴՀԿ-ն տարածել է հետևյալ հաղորդագրությունը:
 
«ՍԴՀԿ վարչության պատվիրակությունը հետեւյալ կազմով՝ կուսակցության քարտուղար Ռ. Կարապետյան, քաղաքական դիվանի ղեկավար Դ. Մարտիրոսյան, Երիտասարդական եւ մարզական դիվանի ղեկավար Վ. Սիսլյան, Կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռ. Սերոբյան, հանդիպում ունեցան ԿԳՍՄ նախարար Ա. Հարությունյանի հետ քննարկելու եւ պարզաբանելու վերջին օրերին հաճախ շրջանառվող մի շարք հարցեր։
 
Հանդիպումն անցավ կառուցողական եւ գործնական մթնոլորտում։ Հարցադրումների շուրջ նախարարի ներկայացրած պատասխանները բավարար էին։ Ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն աջակցել նախարարության կողմից իրականացվող բոլոր ազգանպաստ ծրագրերին եւ նախագծերին, միաժամանակ ներկայացնել կառուցողական քննադատություն բոլոր այն հարցերի շուրջ որոնք հակասում են ազգային, պետական գաղափարախոսությանը։
 
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հետեւողական է լինելու նախարարության գործունեությանը»։