COVID-19-ը վաղ փուլերում հայտնաբերելու համար առանցքային ախտանշան է հանդիսանում հոտառության կորուստն անգամ բաց շնչուղիների դեպքում։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը։
Ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել՝ ինչպես կարելի է տարբերել կորոնավիրուսով պայմանավորված COVID-19-ը հասարակ մրսածությունից։
Փորձագետների խոսքով՝ COVID-19-ը կապված չէ վիրուսային բնույթ կրող մրսածությանը բնորոշ ախտանշանների հետ, ինչպիսին են քթի փակվածությունը կամ լորձի արտազատումը։ Սա նաև թույլ է տալիս հեշտությամբ տարբերել COVID-19-ը սեզոնային ալերգիայից։
Գիտնականների կարծիքով՝ հոտառության կորուստը, որը չի ուղեկցվում քթի խոռոչի հետ կապված խնդիրների մասին հուշող այլ ախտանշաններով, վկայում է, որ հիվանդին հարկավոր է անհապաղ մեկուսացնել և կորոնավիրուսի թեստ անցկացնել։