տուն Հասարակություն Ինչպես են աշխատելու լրագրողներն արտակարգ դրության ժամանակ

Ինչպես են աշխատելու լրագրողներն արտակարգ դրության ժամանակ

278
0

Araratnews.amգրել է, թե ինչ է լինելու արտակարգ դրության ժամանակ, ու սահմանափակումներն ինչպիսին են լինելու:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի տեքստից տեղեկանում ենք, որ սահմանափակումներ կան նաև լրագրողների համար: «Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով»,- որոշել է կառավարությունը: