տուն Քաղաքական Հայաստան «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խնդրանքով ԱԺ նիստը քսան րոպեով ընդմիջվեց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խնդրանքով ԱԺ նիստը քսան րոպեով ընդմիջվեց

312
0

Աժ-ը նիստին այսօր դարձյալ չէին մասնակցում ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները:

Այսօր խորհրդարանը քննարկում էր Սահմանադրական դատարանի նախագահի և նրա 3 դատավորի լիազորությունների դադարեցման համար իրավական հիմք սահմանող օրենքների նախագծերի փաթեթը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խնդրանքով ԱԺ նիստը քսան րոպեով ընդմիջվեց:

Փաթեթով սահմանվում է հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը և ապահովել կատարված փոփոխություններին համահունչ` Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձևավորման գործընթացի ավարտը:

Վերը նշված փաթեթի համար նախատեսվում է քննարկում և երկրորդ ընթերցմամբ՝ քվեարկությամբ ընդունում: