տուն Աշխարհ «Իզվեստիա»-ի անդրադարձը` Տավուշում վերսկսված ռազմական գործողություններին

«Իզվեստիա»-ի անդրադարձը` Տավուշում վերսկսված ռազմական գործողություններին

1701
0

Ադրբեջանի զինված ուժերը  վերսկսել են Հայաստանի Տավուշի մարզում հայկական դիրքերի գնդակոծումը։ Այս մասին հուլիսի 13-ին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը,- գրում է «Իզվեստիա»-ն։

«2-3 ժամ ընդմիջումից հետո (երկուշաբթի, հուլիսի 13- խմբ.) առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,- գրել է խոսնակը ֆեյսբուքյան իր էջում։

Ադրբեջանի մամլո ծառայությունից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ Հայաստանի դիրքերից գիշերային կրակոցների հետեւանքով  մահացել է ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռաշադ Մահմուդովը։

Նախօրեին Թովուզի շրջանում երկու երկրների սահմանին սկսվել են բախումներ

Ըստ Ադրբեջանի` կրակը բացել է Հայատանի ԶՈՒ-ն։ Հայաստանի ՊՆ-ն հավաստիացրել է, որ ադրբեջանական ուժերը փորձել են գրավել հենակետը։ Փոխհրաձգության արդյունքում մահացել են Ադրբեջանի երեք զինվորականներ։ Հայաստանը կորուստներ չունի։

Երկու երկրների միջեւ հարաբերությունները մնում են լարված Լեռնային Ղարաբաղի հարցի պատճառով, որը 1988թ. հայտարարել էր Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։

Ղարաբաղը գտնվում է Հայկական լեռնաշխարհի արեւելյան մասում, բայց ըստ Ադրբեջանի վարչական-տարածքային բաժանման` գտնվում է վերջինիս տարածքում։

1990-ականներին Երեւանի եւ Բաքվի միջեւ սկսվեց զինված հակամարտություն։ 1994թ. երկու երկրների միջեւ կնքվեց կրակի դադարեցման մասին համաձայնագիր։

Իրավիճակը սրվեց 2016թ. ապրիլին։ Այդ ժամանակ կողմերը դարձյալ մեղադրեցին միմյանց հարձակվելու մեջ։

Հարցի խաղաղ կարգավորման բանակցությունները անցկացվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ։