Ռուս բլոգեր, դերասանուհի և հաղորդավարԱլինան Ալյոնա Վոդոնեևա Istagram-յան իր միկրոբլոգի էջում գրել է.
«Ի՞նչ օգուտ է այս օրենքից: Այսպիսի որոշումները ոգևորում են այն անմիտ ծնողներին, ովքեր գումարի չափից ոգևորված են և այդ գումարները շատ արագ վերջանում են, իսկ երեխա մեծացնել այսօր շատ թանկ արժե:
Խելամիտ ծնողները չեն գայթակղվում այսպիսի օրենքների կիրառումից, որովհետև գիտակցում են, որ գումարը մեկ անգամ են ստանալու, իսկ երեխային պետք տարիներ շարունակ մեծացնել ու խնամել, գոնե մինչև 18 տարեկանը:
Սա ևս մեկ գայթակղություն է, ծուղակ»:
Այսօրինակ հայտարարության ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել էր բլոգեր Ալենա Վոդոնեևայի խոսքերին, որը շատ կոշտ էր արտահայտվել երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու նախագահական ծրագրի մասին:
Վոդոնևան բնակչության մի մասը անվանել է «անասուններ», որոնք, ենթադրաբար, «բուծելու են» երեխաների՝ հանուն այդ վճարումների:
«Զարմանալի է, ես նույնիսկ չէի կարող պատկերացնել նման բան, պարզվում է, հիմա կա կարծիք, որ պետությունը կարիք չունի այդպիսի ծավալի երեխաների ընտանիքներին աջակցելու: Դա զարմանալիորեն պարզ է» — իր խոսքում նշել է ՌԴ ղեկավարը՝ այսպիսով վրդովվածությունը հաղորդելով բլոգերի հայտարարությանը: