տուն Հասարակություն Ի՞նչ է լինելու ապրիլի 24-ին՝ արտակարգ դրության ժամանակ

Ի՞նչ է լինելու ապրիլի 24-ին՝ արտակարգ դրության ժամանակ

251
0

«Մեր ռազմավարությունն այն է, որ մենք պետք է կորոնավիրուսի հետ կարողանանք ապրել»,- այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ ամեն մեկը սոցիալական բարձր պատասխանատվություն պետք է ունենա: «Առաջիկայում մենք ունենք հիշատակի օրեր, արտակարգ դրության շրջանակում: Ու չեմ կարծում, թե մեր էմոցիոնալ պահվածքի արդյունքում հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով ցեղասպանության նահատակի հոգիների հանգիստ կլինի: Պետք է լինել ճշգրիտ, կարգապահ»,- ընդգծեց պարոն Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ պարետատունը կարողացել է վերահսկել իրավիճակը, իսկ հետայսու այն մեզանից յուրաքանչյուրից է կախված: