տուն Լուրեր «Ժողովուրդ».Բնապահպանության նախարարի գլխին սեւ ամպեր են կուտակվել

«Ժողովուրդ».Բնապահպանության նախարարի գլխին սեւ ամպեր են կուտակվել

191
0

 1600076_580657792012454_1106049745_n«Ժողովուրդ»-օրաթերթը գրում  է.ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում են Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարների հարցով: Բազում աշխատակիցներ արդեն հարցաքննվել են: Բանն այն է, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգնման չափը տարեկան 1 մլրդ 226 մլն խմ է: Այսինքն՝ այս քանակից ավել ջուր վերցնելու իրավունք չունենք: Սակայն Արամ Հարությունյանը, ըստ ամենայնի, նորմայից ավելի շատ ջրօգտագործման թույլտվություններ է հատկացրել, ինչի արդյունքում այսօր տարեկան մոտ 200 մլն խմ ջուր առանց օգտագործվելու լցվում է Արաքս գետը: 1 մլրդ 200 մլն խմ ջուր էլ ձկնային տնտեսություններն են ծախսում: Բայց որպեսզի հասկանալի լինի, թե ինչ վտանգավոր հանցանքի կասկածանքներ ունեն իրավապահները, տեղեկացնենք, այս անխնա ջրօգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու շրջանների համայնքները ու նաեւ Երեւանը տարիներ հետո, մեղմ ասած, ջրի խնդիր կունենան: «Ժողովուրդ»-ի հետաքննությունը՝ վաղվա համարում:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here