տուն Լուրեր «Ժողովուրդ». ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, լինելով պետական պաշտոնյա, ունի սեփական բիզնես

«Ժողովուրդ». ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, լինելով պետական պաշտոնյա, ունի սեփական բիզնես

86
0

Ժողովուրդ12

2011թ. Սերժ Սարգսյանի հայտնի ելույթներից մեկը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների համագումարում, թե «գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից», կարծես թե լավ չի ընկալվել: Համենայնդեպս, իշխանական «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, լինելով պետական պաշտոնյա, ունի սեփական բիզնես, որի ներկայացուցիչները թեեւ խախտում են օրենքը, սակայն ենթարկվում են ամենամեղմ պատժի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ընկերությունն անհայտ ծագման դրոշմանիշեր է ունեցել, որոնց մի մասն ինքնագլուխ ոչնչացրել է: Երբ ՊԵԿ-ը ստուգել եւ հայտնաբերել է, ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը ճանաչվել է զանցառու եւ տուգանվել ընդամենը 50.000 դրամով: Իսկ 4700 դրոշմանիշերն առանց մաքսային մարմնին տեղեկացնելու ոչնչացնելու համար ենթարկվել է ընդամենը 8000 դրամ տուգանքի: Պատկերացնո՞ւմ եք, թե ՊԵԿ-ն ինչքան խիստ կլիներ, եթե նույն արարքն աներ շարքային որեւէ գործարար:

Գրում է <<Ժողովուրդ>> օրաթերթը