ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն ճնշելու համար օգտագործել է փոխնախագահ Մայքլ Փենսին,- գրում է The Washington Post-ը։
Պարբերականը հիշեցնում է ԿՀՎ հատուկ գործակալի բողոքը, թե Թրամփը հրահանգել է Փենսին չմասնակցել Զելենսկու երդմնակալությանը:
Նաեւ հաղորդվում է, որ մեկ ամիս անց Թրամփն օգտագործեց Փենսին, որպեսզի Զելենսկուն հայտնի ԱՄՆ օգնության ուշացման մասին, եթե Ուկրաինան ավելի ագրեսիվ միջոցներ չձեռնարկի կոռուպցիայի դեմ՝ նշում են պաշտոնյաները։ Այդ ժամանակ հեռախոսազրույցից հետո ուկրաինական իշխանությունները պետք է հասկանային, որ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցները պետք է ներառեին հետաքննություն ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենի եւ նրա որդու՝ Հայթենի նկատմամբ,- գրում է հրատարակությունը։
Փենսին մոտ կանգնած պաշտոնյաները պնդում են, որ նա գլխի չի ընկել, որ Թրամփը փորձում է Զելենսկու վրա ճնշում գործադրել հանուն Բայդենի վարկաբեկման։
Սակայն, ինչպես նշում է պարբերականը, Փենսի խորհրդականներից մեկը ներկա է եղել հուլիսի 25-ի խոսակցությանը։ Եվ Փենսը պետք է մասնակցության իրավունք ստանար սղագրության գաղտնազերծմանը՝ հեռախոսազրույցից հետո մի քանի ժամվա ընթացքում, հայտնում են պաշտոնյաները՝ պնդելով, որ դրանից հետո Փենսը Զելենսկու հետ հանդիպել է առանց ամբողջությամբ ծանոթ լինելու հեռախոսազրույցի սղագրությանը։
Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Փենսը հայտնել է, որ ԱՄՆ-ի հարյուր-միլիոնավոր դոլարների օգնությունը Ուկրաինային չի հատկացվի վերջինիս՝ կոռուպցիայի դեմ տարվող պայքարի թույլ ջանքերի համար, նշելով Թրամփի հիասթափության մասին, թե Եվրամիությունը բավարար աշխատանք չի տանում օգնության հատկացման համար։ Սակայն այդ ժամանակ Ուկրաինայի նախագահն արդեն խոսել էր Թրամփի հետ եւ ծանոթ էր վերջինիս պահանջներին՝ նշվում է հոդվածում։