YouTube տեսանյութերի տեղադրման կայքը կրկին անհասանելի է դարձել Թուրքիայում։ Երեկ Անկարայի դատարանը որոշում էր կայացրել բացել կայքը, որն արգելափակվել էր մարտի 27-ին։ Սակայն այն կեսգիշերին կրկին անհասանելի էր դարձել օգտատերերի համար։ Այս մասին հաղորդում է Milliyet-ը։
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ կոռուպցիոն սկանդալի և Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների նախօրեին իշխանությունները հրահանգել էին փակել Twitter միկրոբլոգերի կայքը, քանի որ դրա միջոցով անցանկալի տեղեկություններ էին տարածվում իշխանությունների դեմ։