Թուրքիայում արգելափակվել է YouTube վիդեոհոսթինգը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սոցիալական ցանցերը երկրի տարածքում արգելափակելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, Եվրամիությունից հնչող այն քննադատություները, թե Թուրքիայում խախտվում են մարդու իրավունքները, անհիմն են։ Սոցցանցերի արգելափակումը Թուրքիայի ներքին գործն է։ Ըստ նրա՝ Facebook, Twitter և YouTube սոցիալական կայքերը պետք է արգելափակվեն, քանի որ դրանք «համընդհանուր սուտ» են տարածում։
Հիշեցնենք, որ մեր հարևան երկրում մարտի 21-ից արգելափակվել է Twitter-ը՝ հիմնվելով դատարանի ընդունած որոշման վրա։