Թուրքիայի ընդդիմությունն` ի դեմս Հանրապետաժողովրդական կուսակցության, պատրաստվում է բողոքի ակցիաներ անցկացնել երկրի տարածքում` բարձրաձայնելով խորհրդարանում գլխաշորը կրելու անթույլատրելության խնդիրը: Այս մասին գրում է Zaman-ը:
Կուսակցությունը պատրաստվում է բոյկոտել խորհդարանի աշխատանքները: Ավելի վաղ պատգամավոր Գյուլայ Սամանջին հայտարարել էր, որ հաջից հետո որոշել է խորհրդարան ներկայանալ գլխաշորով: Նրան աջակցություն էին հայտնել բոլոր ընդիմադիր ուժերը, բացի Հանրապետաժողովրդականից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին երկրի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել էր ժողովրդավարական բարեփոխումների փաթեթի ընդունման մասին, որը նաև նախատեսում է պետական հաստատություններում գլխաշոր կրելու արգելքը վերացնելու մասին: