տուն Աշխարհ Թուրքիայից ներկրվող պողպատի մաքսատուրքի դրույքաչափը ԱՄՆ-ը 25-ից կբարձրացնի 50%-ի

Թուրքիայից ներկրվող պողպատի մաքսատուրքի դրույքաչափը ԱՄՆ-ը 25-ից կբարձրացնի 50%-ի

563
0
President Donald Trump speaks to reporters before leaving the White House in Washington, Wednesday, March 20, 2019, for a trip to visit the Lima Army Tank Plant in Lima, Ohio, and a fundraising event in Canton. (AP Photo/Manuel Balce Ceneta)

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողության հետ կապված՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի: ԱՄՆ նախագահ Թրամփի Twitter-յան գրառումը փոխանցում է  ermenihaber.am-ը:

Նա նշել է, որ հրամանագիր է ստորագրելու Թուրքիայից ԱՄՆ ներմուծվող պողպատի մաքսատուրքի դրույքաչափը 50%-ի հասցնելու մասին: Բացի դրանից՝ դադարեցվելու են ԱՄՆ առևտրի նախարարության և Թուրքիայի միջև իրականացվող 100 մլրդ դոլար արժողությամբ առևտրային գործարքի շուրջ բանակցությունները: Միջանկյալ նշենք, որ այժմ Թուրքիայից ԱՄՆ ներմուծվող պողպատի մաքսատուրքի դրույքաչափը 25% է: Այդ դրույքաչափը մինչև 2019 թ. մայիսը 50% էր, որը, կրկին Թրամփի որոշմամբ, նվազեցվել էր 25%-ի:

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է Թուրքիայի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here