16-ամյա Էլլա Բիչենոտը հայտնվել է անհարմար դրության մեջ, երբ փորձել է փրկել կոյուղատարի մեջ ընկած իր iPhone-ը։
Կոյուղատարում մնացած Էլլայի լուսանկարները դարձել են համացանցում ամենաքննարկվողները։ Միայն փրկարարներն են կարողացել դուրս բերել 16-ամյա երիտասարդ աղջկան կոյուղատարից։ Փրկարարական աշխատանքները տևել են 50 րոպե։ Հրշեջները զարմանում են, թե ինչպես է 16-ամյա Էլլան կարողացել տեղաշարժել կոյուղատարի ծանր փականը։
Արդյունքում՝ Էլլային փրկել են, իսկ խելախոսոը՝ ոչ։