Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով անցկացվող թեստերի մասին, նշեց, մեկ միլիոն բնակչին հասնող թեստերի թվով աշխարհում Հայաստանն առաջատար դիրքերում է:
«Մենք իրականացրել ենք զուտ 24-ժամյա ցիկլով 537 ֆիքսված թեստ, բայց քանի որ թեստերի մի մասը հաջորդ օրն է համակարգ մուտքագրվել, կարող եմ ընդհանուր թիվն ասել՝ 810 թեստ: Սա ինչով է կարևոր. մենք նաև համեմատում ենք. այլ երկրների մեկ միլիոն բնակչին ընկնող թեստերի թվով մենք բավականին լավ դիրքերում ենք աշխարհում՝ նույնիսկ հարևանների և մոտ գործընկերների հետ համեմատած մենք անում ենք բավական մեծ թվով թեստեր: Իհարկե կրկին ցուցումներով, ցուցումների շրջանակն աստիճանաբար լայնացնում ենք՝ խորհրդակցելով մեր գործընկերների հետ նաև, թե ինչպիսի իրավիճակ է իրենց մոտ: Այսինքն՝ մեր առջև դրված նպատակը փաստացի իրագործվել է: Եվ եթե կարիք լինի նոր ծավալներ ավելացնել, մենք կմտածենք նոր լաբորատորիաներ ներգրավելու մասին, բայց կարծում եմ, որ այս պահին այսքանն էլ բավարար է»,- նշեց նախարարը:
Օլյա Շահինյան