2013թվականին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն առաջին ագամ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսեցին կովկասյան հովազի առկայության փաստը, որի պոչը հետաքրքիր քննարկումների առիթ հանդիսացավ և դարձավ բավականին «հայտնի»։ Դեռ 2013-ին FPWC-ը ներգրավեց օտարերկրյա մասնագետների, իսկ մի քանի օր անց հովազը ներկայացավ հանրությանն իր ողջ հզորությամբ։
2019թ․՝ Կովկասյան հովազի պահպանման տարում, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսվեց ևս մեկ հետաքրքիր կադր։
Այսպիսի տեսանյութերը մասնավոր կերպով պահպանվող տարածքների արդյունավետությունն ապացուցող լավագույն ցուցիչներն են։
Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D:
Հայաստանի կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ-իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում:
Կովկասյան հովազի համար շատ կարևոր է նաև դժվարհասանելի ժայռերի առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս հովազին՝ բեզոարյան այծեր որսալիս հանկարծակի դուրս գալ: