Իտալիայի առաջնության 11-րդ տուրում ընդհատվել է մայրաքաղաքի «Ռոմայի» ռեկորդային սերիան։ Իտալական թիմին առաջին 10 տուրերում հաջողվել էր տոնել նույնքան հաղթանակ՝ սահմանելով Իտալիայի առաջնությունների ռեկորդ՝ Սերիա Ա-ի մեկնարկում տարած հաղթանակների թվով։
Սակայն երեկ 11-րդ տուրում «Ռոմայի» հաղթարշավն ընդհատվել է։ «Գայլերը» 1։1 են ավարտել իրենց հանդիպումը «Տորինոյի» հետ։