Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնչեցրել է Սիրիայում ռազմական գործողությունների վերսկսման նախապայմանները:
Ինչպես հայտնում է թուրքական NTV-ն, Վաշինգտոնի հետ համաձայնության գալուց հետո Թուրքիան 120 ժամով դադարեցրել է ռազմական գործողությունները Սիրիայում, որպեսզի Սիրիայի դեմոկրատական ուժերի կոալիցիա կազմող քրդական ստորաբաժանումները հնարավորություն ունենան դուրս գալ սահմանային անվտանգության գոտուց:
Պահանջը չկատարելու դեպքում Էրդողանը Եվրոմիության և Միացյալ Նահանգների ղեկավարներին խոստացել է վերսկսել ռազմական գործողությունները: