տուն Լուրեր «Էս չեք կարող ասել, էն չեք կարող ասել…» Նիկոլ Փաշինյանը` ֆինանսների նախարարին

«Էս չեք կարող ասել, էն չեք կարող ասել…» Նիկոլ Փաշինյանը` ֆինանսների նախարարին

350
0

QWERTY

 Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրել է 2014թ բյուջեի նախագիծը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցով դիմել է նրան, ասելով, թե մամուլում տեղեկություններ կան, որ «Սեկյուրիթի դրիմ» ընկերությունը, որը զբաղված է տեսախցիկներ ու արագաչափեր տեղադրելով, պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը, կես տարվա մեջ ապահովել է 4,2 միլիարդ դրամի հասույթ : «Այդ հասույթը չի մտնում պետական բյուջե, չեք գտնում, որ դա անթույլատրելի է, մանավանդ որ կառավարության որոշածից 11 միլիարդ դրամ պակաս է հավաքվելու բյուջե»,- հարց  է ուղղել Նիկոլ Փաշինյանը: Ֆինանսների նախարարը կարծիք է հայտնել, որ մամուլում շատ բան կարող են գրել, որոնց մեծ մասը չի համապատասխանում իրականությանը: Նա նշել է, որ իրականությանը չի համապատասխանում նաև Նիկոլ Փաշինյանի տեղեկությունները «Սեկյուրիթի դրիմ»-ի հետ կապված, և այդ ամենը դեղին մամուլի սպառման նյութ են: Փաշինյանի մյուս հարցը վերաբերել է  բյուջեի ռիսկերի բաժնին, որտեղ ռիսկերի թվում նշված է քաղաքական անբարենպաստ փոփոխության գործոնը: Նիկոլ Փաշինյանը հարցրել է. «Այդ ինչ փոփոխություն պետք է ստեղծվի, որը ռիսկային կարող է լինել բյուջեի համար»: Նախարարը պատասխանել է, որ չի կարող ասել, թե ինչ քաղաքական անբարենսպատ փոփոխություն կարող է լինել, ինչին Փաշինյանն արձագանքել է. «Էս չեք կարող ասել, էն չեք կարող ասել»:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here