Այսօր Աժ նիստին՝ քննարկելով Երևանում կարմիր գծերի ու արագաչափ տեսախցիկների խնդիրը, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց.
«Ես ընդունում եմ, որ կարմիր գծերը քաշելուց հետո քաղաքում վիճակը ահագին հանգստացել է, բայց եկեք հասկանանք, թե միջոցներն ո՞ւր են գնում: Իսկ ինչ վերաբերում է արագաչափերին, ապա այստեղ խայտառակ վիճակ է: Նախապես ո՞ր վարորդն է իմանում, որ այդտեղ արագաչափ կա ու կոնկրետ արագություն է ֆիքսված: Ի՞նչ լրատվական միջոցներ են օգտագործվում մարդկանց դա տեղյակ պահելու համար: Քանի՞ անգամ է դա հայտարարվել հեռուստատեսությամբ: Այսօր շատ ընտանիքներում դա ոբերգություն է: Մարդիկ ճար չունեն: Մենք պիտի նախօրոք իմանանք, չէ՞: Ու դրա համար ինչ-որ մեկին փող ենք մուծում: Գործող իշխանությունը լուծել է օլիգարխների հարցը: Էլ օլիգարխ չկա, մոնոպոլիա կա: Ինչո՞ւ պետք է բացահայտ պետական միջոցի բովանդակություն ունեցող միջոցները օտարվեն որոշ անձանց կողմից: Անհասկանալի է, մանավանդ, որ մենք աղքատ երկիր ենք»: