allsport.am-ը ներկայացնում է.Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատարներ «Զենիթը» և «Սպարտակը» մրցեցին Սանկտ-Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում: Հետաքրքիր պայքարում անցած խաղում հաղթանակ տոնեցին դաշտի տերերը՝ 4:2:20-րդ րոպեին «Զենիթին» առաջ մղեց Կերժակովը, 9 րոպե անց Չելստրյոմին հաջողվեց գեղեցիկ հարվածով հավասարեցնել հանդիպման հաշիվը:69-րդ րոպեին Հալկը հաշիվը դարձրեց 2:1, մեկ րոպե անց Արաս Օզբիլիսի գեղեցիկ անցումից հետո աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը. դրանից ավելին անել «Սպարտակին» չհաջողվեց: 81-րդ րոպեին Շատոյի, իսկ 84-ին՝ Դաննիի գոլերը վերջակետ դրեցին այս խաղին:Հոդվածը ամբողջությամբ կարդալ սկզբնաղբյուրում