![]()
«Ժողովուրդ, սա վերջն ա: Չեմ ալարել ու արագ թարգմանել եմ, որ գոնե մի քիչ պոզիտիվ լինի էսօրվա ֆեյսբուքը, թե չէ՝ Նունե-Զարուհի-Զարուհի-Նունե…
Դատարանի դահլիճում արված արտահայտություններ, որոնք գրանցվել են դատական քարտուղարների կողմից ու հետագայում հրապարակվել.
1. Փաստաբան . Դուք սեքսուալ ակտի՞վ եք: Վկա. Ոչ, սովորաբար ես ուղղակի պառկած եմ:
2. Փաստաբան. Իսկ այժմ, հարգելի բժիշկ, ճի՞շտ է արդյոք, որ երբ մարդը մահանում է քնած ժամանակ, նա այդ մասին չի իմանում, մինչև հաջորդ առավոտ: Վկա. Ձեզ իսկապե՞ս հաջողվել է հանձնել քննությունները փաստաբան դառնալուց առաջ:
3. Փաստաբան. Ձեր քսանամյա կրտսեր որդին քանի՞ տարեկան է: Վկա. Հենց այնքան, որքան որ Ձեր IQ-ն է՝ 20:
4. Փաստաբան. Դուք ներկա՞ էիք, երբ լուսանկարեցին ձեզ: Վկա. Ձե՞ռք եք առնում:
5. Փաստաբան. Այսպիսով, օգոստոսի 8-ի առավոտյան դուք հղիացա՞ք: Վկա. Այո: Փաստաբան. Եվ ի՞նչ էիք անում դուք այդ ժամանակ: Վկա. ****** **
6. Փաստաբան. Նա երեք երեխա ուներ, այդպե՞ս է: Վկա. Այո: Փաստաբան. Նրանցից քանի՞սն էր տղա: Վկա. Ոչ մեկը: Փաստաբան. Իսկ քանի՞սն էր աղջիկ: Վկա. Հարգելի դատավոր, ինձ թվում է՝ ինձ այլ փաստաբան է պետք… դատարանը կարո՞ղ է ինձ փաստաբան տրամադրել, այլ ոչ թե իդիոտի:
7. Փաստաբան. Ինչո՞ւ դադարեց ձեր ամուսնությունը: Վկա. Մահվան պատճառով: Փաստաբան. Կոնկրետ ո՞ւմ մահվան պատճառով այն դադարեց: Վկա. Գուշակեք ինքներդ…
8. Փաստաբան. Դուք կարո՞ղ եք նկարագրել այդ մարդուն: Վկա. Նա միջահասակ էր և ուներ մորուք: Փաստաբան. Դա կի՞ն էր, թե՞ տղամարդ: Վկա. Եթե քաղաք կրկես չէր ժամանել, ապա պետք է ենթադրել, որ տղամարդ էր:
9. Փաստաբան. Բժիշկ, քանի դիահերձում եք անցկացրել մահացած մարդկանց վրա: Վկա. Բոլոր դիահերձումները: Կենդանի մարդիկ դիմադրում են դրան: Փաստաբան. Դուք հիշո՞ւմ եք ժամը քանիսն էր, երբ զննում էիիք մարմինը: Վկա. Դիահերձում սկսվեց մոտավորապես 20:30-ին: Փաստաբան. Եվ պարոն Դենթոնը մահացա՞ծ էր դիահերձումը սկսելու պահին: Վկա. Եթե անգամ մահացած չէր, ապա դիահերձման վերջում նա հաստատ արդեն մահացած էր: Փաստաբան. Ձեր որակավորումը Ձեզ թույլ տալի՞ս է մեզի անալիզ հանձնել: Վկա. Իսկ Ձեր որակավորում Ձեզ թույլ տալի՞ս է նման հիմար հարցեր տալ:
10. Փաստաբան. Բժիշկ, դիահերձումը սկսելուց առաջ դուք ստուգե՞լ եք սրտի աշխատանքը: Վկա. Ո՛չ: Փաստաբան. Դուք ստուգե՞լ եք արյան ճնշումը: Վկա. Ո՛չ: Փաստաբան. Դուք համոզվե՞լ եք, որ շնչառությունը բացակայում է: Վկա. Ո՛չ: Փաստաբան. Այդ դեպքում հնարավո՞ր է, որ հիվանդը ողջ էր դիահերձումը սկսելու պահին: Վկա. Ո՛չ: Փաստաբան. Ինչո՞ւ եք դրանում այդքան համոզված: Վկա. Որովհետև այն բանկան, որի մեջ գտնվում էր հիվանդի ուղեղը այդ պահին իմ գրասեղանի վրա էր: Փաստաբան. Հասկանալի է… Այնուամենայնիվ, կարո՞ղ էր հիվանդը ողջ լինել դիահերձումը սկսելու պահին: Վկա. Այո, հնարավոր է, որ նա ողջ էր և անգամ զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ»: |