տուն Լուրեր Երևանում խոշոր հրդեհը մարվել է

Երևանում խոշոր հրդեհը մարվել է

153
0

Հունիսի 19-ին՝ ժամը 20։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի 95 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։37-ին, մարվել՝ 22։02-ին։ Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ։