Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին` ժամը 14:00-ին: Araratnews.am-ը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք` դատական նախորդ նիստում Սերժ Սարգսյանի պաշտպանները կորոնավիրուսի պատճառով դատական նիստը հետաձգելու միջնորդություն էին ներկայացրել: Դատավոր Վահե Միսակյանը բավարարել էր այն ու ասել` նման միջնորդություններն անթույլատրելի են:
Դատավորը հիշեցրել էր` դատական նիստերի դահլիճը փոքր չէ և չի կարող վարակի պատճառ դառնալ: Ավելին` դատարանի դահլիճն ախտահանվում է: