ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում պարետ Ավինյանն ասաց, որ նախնական արդյունքներով հունիս ամսվա ընթացքում կլինեն թռիչքներ:
Ցամաքային սահմանների բացման առնչությամբ պարետն ասաց, որ գործընկերների հետ դեռևս քննարկում չի եղել:
Իսկ կորոնավիրուսի ֆոնդի մասով Ավինյանն ասաց, որ մեկ միլիարդ դրամից ավելի են փոխանցումները:
Նշեց, որ պարբերաբար հրապարակում են ֆինանսական ծախսերը, որոնք հիմնականում ուղղվել են առողջապահական հարցերին, և վերջին որոշմամբ հավելյալ մեկ միլիարդ դրամ փոխանցվել է ՀՀ ԱՆ-ին՝ ընթացիկ ծախսերի համար:
Հայկ Մագոյան