տուն Հասարակություն Իրավական Երբ է բացահայտվելու Ալեքսանյանի պատվիրած սպանությունը. վարչապետի պատասխանը

Երբ է բացահայտվելու Ալեքսանյանի պատվիրած սպանությունը. վարչապետի պատասխանը

658
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր պատասխանեց Սամվել Ալեքսանյանի կողմից պատվիրված սպանության մասին հարցին՝ երբ է այդ սպանությունը բացահայտվելու:

Հայաստանում կան չբացահայտված հանցագործություններ: Իրավապահ համակարգի առաջ խնդիր է դրված՝ բոլոր հանցագործությունները բացահայտել:

Նա ասաց, որ բոլոր երկրներում էլ կա այդ պրոցեսը՝ լինում են դեպքեր, երբ տարիներ անց են բացահայտվում հանցագործությունները:

2016 թվականին ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002 թվականից աշխատել էր պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդում էր, որ Ալեքսանյանն իրեն զրկել է ունեցվածքից՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Այս մասին Արմեն Իսրայելյանը հայտարարել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում:

Նույն հրապարակման մեջ Ալեքսանյանի նախկին աշխատակիցը հայտարարել էր, որ ինքն ԱԺ պատգամավորի հրահանգով բազմիցս առևանգել է տարբեր քաղաքացիների և ճնշումներ իրականացրել նրանց նկատմամբ: Իսրայելյանը նաև հայտարարել էր, որ ինչ-որ ժամանակ անց պատանդառուի դերում հայտնվել է ինքը, քանի որ խնդիրներ է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի հետ:

 Արմեն Իսրայելյանն այս հայտարարությունից երեք ամիս անց սպանվեց Ռուսաստանի Դաշնությունում: Սպանությունից հետո եղան բազմաթիվ հրապարակումներ, որոնցում կասկածներ կային, որ հնարավոր է՝ սպանությունը պատվիրել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Այս սպանության հետ Սամվել Ալեքսանյանի անունը կապեց նաև դեռևս ան ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
2016 թվականի հեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպանությունը կատարել է վարձու մարդասպանը, և սպանության պատվիրատուի հետքերը բերում են Ազգային Ժողով. «Տեղի ունեցածի վերլուծությունը ուղիղ բերում է Ազգային Ժողով»,- հայտարարել էր պատգամավոր Փաշինյանը: