տուն Քաղաքական Միջազգային Եվրամիության արտգործնախարարներն այսօր կարող են սահմանել խիստ պատժամիջոցներ և չեղարկել ՌԴ-ԵՄ խորհդրի...

Եվրամիության արտգործնախարարներն այսօր կարող են սահմանել խիստ պատժամիջոցներ և չեղարկել ՌԴ-ԵՄ խորհդրի նիստը Սոչիում

94
0

1385055074_evrosouz

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները այսօր՝ մարտի 17-ին կարող են որոշում կայացնել չեղյալ համարել այս տարվա հունիսին Սոչիում կայանալիք Եվրամիություն — Ռուսաստան խորհրդի նիստը։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

Մարտի 17-ին քննարկվելու է նաև պատժամիջոցների կիրառման հարցը։ Այսօր ընդունվելիք փաստաթղթում կան կետեր, որոնք առայժմ համաձայնեցված չեն։

Հիշեցնենք, որ երեկ կայացած հանրաքվեի արդյունքում Ղրիմի բնակչության 95.7 տոկոսը կողմ է արտահայտվել  Ռուսաստանի Դաշնությանը միանալուն։