«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին պատմել է, որ կարող էր տեղափոխվել «Ռեալ»:
«Իմ հեռացումը «Ռոմայից» մի փոքր անսպասելի էր, բայց ճիշտ: Հիմա ես դա ընդունել եմ, բայց ինձնից պահանջվեց երկու տարի, քանի որ դա իմ որոշումը չէր: Ամեն դեպքում, ես երբեք չեմ փոշմանել իմ որոշումներից: Նույնիսկ, երբ ես 25 տարեկան էի, և «Ռեալը» ինձ զանգահարեց, չնայած ես շփոթված էի: Երբ տեսնում եմ «Գալակտիկոսի» դարաշրջանի որոշ խաղացողների, նրանք ինձ ասում են. «Խենթ, դու հրաժարվեցիր աշխարհի լավագույն թիմ տեղափոխությունից»,— Տոտտիի խոսքերը մեջբերում As-ը:
«Այս կամ այն կերպ ես կայացրի այդ որոշումը «Ռոմայի» նկատմամբ սիրուց դրդված, ինչի համար չեմ փոշմանում»,- թղթակցի հետ զրույցում ասել է ֆուտբոլիստը՝ նշելով, որ «Ռոմայի» համար խաղը կրկնակի հաղթանակ էր:
«25 տարի ես հանդես էի գալիս այն թիմի մարզաշապիկով, որը սիրում էի»,-գրում է աղբյուրը: