«Մոսկվա» կինոթատրոնում կայացել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի հիմնադրման 60-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը։ Հարյուրավոր չեմպիոններ տված ու հաղթանակների յուրօրինակ դարբնոց դարձած մարզադպրոցի հոբելյանական միջոցառմանը ներկա են եղել մարզաշխարհի ղեկավարներ ու բռնցքամարտի լեգենդներ։ Հանդիսավոր արարողության ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգևով ու Վլադիմիր Ենգիբարյանի անվան հուշամեդալով են պարգևատրվել բռնցքամարտի նվիրյալները: Հայկական սպորտին, այդ թվում՝ բռնցքամարտին ցուցաբերած մեծ աջակցության համար մարզադպրոցի տնօրինությունը Գագիկ Ծառուկյանին նվիրել է մարզադպրոցի հոբելյանական հուշամեդալը:
տուն Սպորտ Ենգիբարյանի մարզադպրոցը տոնել է 60-ամյակը. Գ.Ծառուկյանի պարգևները՝ բռնցքամարտի նվիրյալներին (տեսանյութ)