Շաբաթներ առաջ Արցախի N զորամաս զորակոչված զինծառայող Ալբերտ Շառոյանի քույրը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրել, որ եղբայրն առողջական խնդիր ունի սակայն նրան զորակոչել են բանակ:
Կիմա Շառոյանը «Հայկական ժամանակ»-ին ասաց, որ եղբոր մոտ ձախ ոտքի դեֆորմացիա կա եւ առանց հաշվի առնելու նրան ուղարկել են ծառայության. «Հիմա էլ ավելի է բարդացել վիճակը»:
Հարցին՝ առողջական խնդիրների դեպքում զինծառայողի գրքույկում համապատասխան հոդվածներ չե՞ն նշում, Շառոյանը պատասխանեց. «Երեխային ոնց տարել էն 18 օր է, ինքը ոչ մի բան չի կարողացել անել: Իրեն անգամ գրկած են տանում հաց ուտելու: Զորամասի հրամանատարությունը ոչ մի բան չի ասում, բոլոր բժշկական թղթերը եղբորս հետ է, բայց ոչինչ չեն անում՝ բացի բուժկետ տանելուց»:
Հարցին՝ մինչ զինծառայության գնալը եղբոր առողջական վիճակը չե՞ն ստուգել, նա պատասխանեց. «եղբայրս կրկնակի բուժզննություն է անցել: Ասել են, որ կարող է ծառայել: Բժշկական թղթերում գրված է, որ դեֆորմացիա է ձախ ոտքի: Մի սանտիմետր ոտքը մյուսից երկար ու կարճ է, մի ոտքը մյուսից հաստ ու բարակ է: Իրեն այստեղ ասացին, եթե չկարողանաս ծառայես՝ քեզ հետ կուղարկեն: Բայց հիմա էլ զորամասում ասում են, եթե եկել ես այստեղ՝ ուրեմն պիտի ծառայես»:
Քրոջ խոսքով՝ եղբոր խնդիրն ի ծնե է եւ նա հատուկ կոշիկներ պետք է հագնի. «Հիմա այս սապոգները, որ հագնում է՝ չի կարողանում»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում