տուն Հասարակություն Իրավական Եկեք սպասենք. ՀԾՔ պետը՝ Գեւորգ Կոստանյանի մասին

Եկեք սպասենք. ՀԾՔ պետը՝ Գեւորգ Կոստանյանի մասին

242
0

ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մասին: Նա հիշեցրեց, թե երբ են անձին մեղադրյալ համարում:

Ի՞նչ է լինելու Գեւորգ Կոստանյանի հետ 48 ժամ հետո, եթե նա չգա Հայաստան: ՀՔԾ պետը հորդորեց սպասել 48 ժամ:

Դիտարկմանը, թե «Մարտի մեկի» գործին առնչվող շատ անձինք կան, որոնք Հայաստանում չեն, արդյոք դա խոչընդոտ չէ, Սասուն Խաչատրյանն ասաց. «Իհարկե, խնդիր է»:

Ո՞ւմ թերացումն է, որ «Մարտի մեկի» գործի հետ կապ ունեցողները հեռանում են Հայաստանից, հետո դառնում մեղադրյալ, Սասուն Խաչատրյանը հորդորեց այդպես չասել: «Պետք է լինեն ապացույցներ եւ դրանց համակցություն»,- ասաց ՀՔԾ պետը:

Հարցին՝ ՀՔԾ պետը երաշխավորո՞ւմ է, որ արդարության ձեռքը կհասնի «Մարտի մեկի» գործի առանցքային վկաներին, Սասուն Խաչատրյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ դուք կարո՞ղ եք երաշխավորել: Ոչ ոք նման բան չի կարող երաշխավորել»: