տուն Աշխարհ Եթե պետությունը չցանկանա, սադրանք չի լինի. Կարո Փայլան

Եթե պետությունը չցանկանա, սադրանք չի լինի. Կարո Փայլան

382
0

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Շիրին Փայզնին մեկնաբանել է իր կուսակցության երթը, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանի բաց և թափանցիկ դաշինքի հայտարարությունը, ինչպես նաև ձերբակալված պատգամավորների վերաբերյալ քննարկումները:

Փալյանը, որն ասում է, թե նրանք հաշվի են առել այն նախազգուշացումները, որ «Արդարություն և ազատություն» երթի ժամանակ կարող է սադրանք լինել, և նրանք դա թույլ չեն տա. այս գործողություններում ոչ մի միջադեպ չի կարող լինել, եթե պետությունը դա չցանկանա: Նման միջադեպեր տեղի են ունեցել, քանի որ պետությունը պրովակացիաների է ձգտել:

Փայլանը նշել է, որ բազմաթիվ ոստիկաններ ասում են, որ իրենք շատ են ամաչում այդ բռնի գործողություններից, սակայն դա հրաման է, և նրանք ստիպված են այդ հրամաններն իրագործել. «Երբեմն մենք հայացքով բարևում ենք իրար և հասկանում, որ նրանք ցավում են իրենց կատարած գործողությունների համար»:

Միևնույն ժամանակ, Փալյանն ընդգծել է, որ ոչ ոք Էրդողանին չի կարող հաղթել առանց Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, և իրենք չեն վախենում նրանից, որ Թուրքիայի կառավարությունը կարող է փոփոխել ընտրական օրենսդրությունը. «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը միշտ էլ կկարողանա Մեջլիս մտնել: Փայլանը նկատել է, որ իրենց կուսակցության փոխարեն որևէ այլ կուսակցություն չէր կարողանա Թուրքիայի կառավարության գործադրած ճնշումներից հետո չպառակտվել ու ոտքի կանգնել»:

Կարո Փայլանը մասնավորապես նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Քեմալ Քլչդարօղլուն և Դևլեթ Բահչելին կարող են քայլել այնտեղ, որտեղ ուզում են և այն ժամանակ, երբ որ ուզում են, բայց Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները՝ ոչ. օտարացման և այլացման կետը հենց այստեղ է:

Հանրապետության նախագահ և ԱԶԿ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄՀՊ-ի նախագահ Դևլեթ Բահչելիի համար օգտագործելով «երկու մարդ» արտահայտությունը՝ Փայլանն ասել է. «Երկար ժամանակ է արդեն վախի մթնոլորտ է տիրում, և մենք առաջ ենք շարժվելու, որպեսզի այս վախի մթնոլորտը վերացնենք: Մենք միմյանց քաջալերելու ենք: Այս «երկու մարդիկ» ամեն օր փորձում են երկրում վախի մթնոլորտ տարածել»:

Կարո Փայլանն ընդգծեց. «Մենք ցույց ենք տալու, որ չենք վախենում, և ժողովրդի ուժի վրա ոչ մի այլ ուժ չի կարող ազդել: Ժողովրդի ուժն ավելին է, քան իրենց կիրառած ուժը: Եթե պետությունը չցանկանա, սադրանք չի լինի: Անվտանգությունը հանձն առնելու պարտականությունը պատկանում է ներքին գործերի նախարարությանը»:

Փալյանը նաև անդրադարձել է Դողու Փերինչիքի այն հայտարարությանը, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը պետք է փակվի: Փայլանը մասնավորապես նշել է, որ Փերինչիքը մի քամու վարդ է, և իրենք նրան լուրջ չեն վերաբերվում: