«Դուք կարող եք հպարտանալ, որ հայ եք՝ հպարտ մի ժողովուրդ. ուղղակի կեցցեք»
Վրաստանի նախկին նախագահ, «վարդերի հեղափոխության» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդին:
«Ֆեյսբուքի» էջում տեղադրած տեսաուղերձում Սաակաշվիլին
հայտարարում է․
«Այսօր դուք ունեք ինքներդ ձեզնով հպարտանալու բոլոր հիմքերը:
Դուք կարող եք հպարտանալ, որ հայ եք՝ հպարտ մի ժողովուրդ, որը կարողացավ ողջ
աշխարհին ցույց տալ, որ ինքն արժանապատվություն ունի, որ ինքը ցանկանում է ապրել
նորմալ, մարդկային պայմաններում:
Այսօր ես վերջնականապես համոզվեցի՝ Հայաստանը մեծ ապագա ունի: Ուղղակի
կեցցեք»: