2020 թվականի մարտի 16-ին ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվեց: Դպրոցներն ու համալսարաններն անցան հեռավար ուսուցման:
Վերջին օրերին ուսանողներից շատերին հուզում է, թե կերկարացվե՞ն արդյոք դիպլոմային աշխատանքների ու մագիստրոսական թեզերի հանձնման ժամկետները:
AraratNews.am-ը ներկայացնում է այդ հարցի շուրջ մի շարք բուհերի արտահայտած դիրքորոշումները:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ հայտարարությունն է տարածել.
«Սիրելի՛ ուսանողներ և գործընկերներ,
Ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտարարման հետ կապված կատարվել են փոփոխություններ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման և սովորողների գիտելիքների ստուգման ու գնահատման, ինչպես նաև ամփոփիչ ատեստավորման ժամկետներում և ձևերում: Համապատասխան հրամանի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևելով հետևյալ հղմանը`
https://brusov.am/website/documentation/files/ac961e2d.pdf»:

Երևանի Մխիթար հերացու անվան պետական բժշկական համալսարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հանդիպում ենք հետևյալ հայտարարությանը.
«Սիրելի ուսանողներ
Ստորև ներկայացնում ենք համաճարակային իրավիճակի ժամանակահատվածի համար մշակված ուսանողների գիտելիքների գնահատման նոր ձևաչափը: Այս ձևաչափը նախատեսում է երկու տարբեր (բնականոն և արտակարգ) իրավիճակներում ուսանողի գիտելիքի ատեստավորման պահանջները, որոնք սահմանված են 1-3-րդ, ոչ ավարտական ցիկլային ձևաչափով ուսումնառվող և ավարտական կուրսերի: Պահանջները մշակված են՝ հաշվի առնելով ուսումնառության արտակարգ պայմանները:
Մշակված ձևաչափերը ներկայացվում են համապատասխան հավելվածներում
Հավելված 1
1-3-րդ կուրսերի ուսանողների գիտելիքների ատեստավորումը
15.04.2020թ.-ից առկա դասավանդումը վերսկսելու դեպքում
1-3-րդ կուրսերի ուսանողների գիտելիքների ատեստավորումը իրականացվելու է բուհում գործող համապատասխան կանոնակարգերով՝ պահպանելով բոնուսային և բազմաբաղադրիչ համակարգերը՝ դրանցում կատարելով հետևյալ փոփոխությունները.
Ընթացիկ առաջադիմությամբ պայմանավորված բոնուսային 0,5 միավորը ձևավորել 2 ,,V,, -երի առկայության դեպքում( 2V=0.5 ):
Դասավանդման և գնահատման բազմաբաղադրիչ ձևաչափով դասավանդող ամբիոնները պետք է վերանայեն բաղադրիչների թիվը կամ պահանջները՝ հնարավորինս բեռնաթափելով դրանք կամ անցնեն բոնուսային ,,V,, -երի համակարգի:
Բանակից նոր զորացրվող ուսանողները, առավելագույնը 12 կրեդիտի սահմաններում առարկայական պարտքեր, առարկայական տարբերություններ և ակադեմիական պարտքեր ունեցողները ատեստավորվելու են բուհում գործող համապատասխան կանոնակարգերով:
Ատեստավորումները կկազմակերպվեն ի սկզբանե դասացուցակով սահմանված ժամկետներում:
15.04.2020 թ.-ից հետո արտակարգ դրությունը կամ դասերի դադարը շարունակվելու դեպքում
1-3-րդ կուրսերի ուսանողների գիտելիքների ատեստավորումը իրականացվելու է հետևյալ կերպ.
ա. Առցանց դասերի 70%-ին մասնակցության դեպքում, այն ուսանողները, ովքեր կնախընտրեն առանց քննության <<5>> գնահատական ստանալ վերջին դասի ընթացքում դասախոսի կողմից իրականացվող հարց ու պատասխանի դրական արդյունքի հիման վրա, կարող են դրա վերաբերյալ 10.05.-15.05.20թ.-ը դեկանին ուղղված առցանց դիմում ներկայացնել տվյալ ֆակուլտետի դեկանատի համապատասխան կուրսերի փոխդեկաններին, ովքեր այդ տեղեկությունները փոխանցում են ամբիոնների վարիչներին: Ամբիոնի վարիչը տվյալ ուսանողների գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ներկացնի համապատասխան ֆակուլտետի դեկանատի տվյալ կուրսի փոխդեկանին:
բ. Առցանց դասերի 70%-ին մասնակցության դեպքում, այն ուսանողները, ովքեր կնախընտրեն ստանալ <<5>>-ից բարձր գնահատական, կարող են մասնակցել համապատասխան առարկաների քննություններին՝ քննաշրջանում, որը կսահմանվի արտակարգ դրության դադարի ժամանակահատվածով պայմանավորված՝ հունիս կամ սեպտեմբեր ամիսներին:
գ. Առցանց դասերի 30%-ից մինչև 70%-ին մասնակցության դեպքում, անկախ բացակայելու պատճառից, ուսանողը մասնակցում է քննության՝ քննաշրջանում, որը կսահմանվի արտակարգ դրության դադարի ժամանակահատվածով պայմանավորված՝ հունիս կամ սեպտեմբեր ամիսներին:
դ. Առցանց դասերի 30%-ից պակաս մասնակցության դեպքում, ուսանողը չի թույլատրվում քննաշրջանին և կարող է մասնակցել մարման շրջաններին: Մարման շրջանները կկազմակերպվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսններին (կախված արտակարգ դրության դադարի ժամանակահատվածից):
ե. Ստեղծված համաճարակային իրավիճակում կամավորական աշխատանքներ իրականացնող ուսանողների դեպքում, համապատասխան փաստաթղթերի առկայության պարագայում, 70% մասնակցության պայմանը գործելու է 60% մասնակցություն ապահովելու դեպքում:
զ. Առավելագույնը 12 կրեդիտ կազմող առարկայական պարտքերի հանձնման դիմում ներկայացրած ուսանողները (և՛ լրացուցիչ վճարովի դասընթացներին մասնակցելու հայտ ներկայացրած, և՛ չներկայացրած) այդ առարկաներից ատեստավորվելու են՝ քննություն հանձնելով օգոստոսի 25-31-ը:
է. Առարկայական տարբերություններ և ակադեմիական պարտքեր(կցագրված անձիք) ունեցող ուսանողները ատեստավորվելու են կուրսի ատեստավորման սկզբունքով՝ համաձայն սույն հավելվածի 1-ին կետի ա,բ,գ,դ,ե ենթակետերի:
ը. Բանակից նոր զորացրվող ուսանողները կատեստավորվեն հունիս կամ սեպտեմբեր ամիսներին (կախված արտակարգ դրության դադարի ժամանակահատվածից)՝ օգտագործելով քնությունները հանձնելու իրենց վերապահված բոլոր հնարավորությունները
Հավելված 2
Ոչ ավարտական, ցիկլային ձևաչափով ուսումնառող կուրսերի ուսանողների գիտելիքների ատեստավորումը
15.04.2020թ.-ից առկա դասավանդումը վերսկսելու դեպքում
Ոչ ավարտական կուրսերի ուսանողների գիտելիքների ատեստավորումը իրականացվելու է բուհում գործող համապատասխան կանոնակարգերով:
02.03-13.03.20թ. ժամանակահատվածում ուսումնառած, սակայն չատեստավորված առարկաների ատեստավորումները կկազմակերպվեն 20.04.-23.04.20թ. ժամանակահատվածում:
15.04.2020թ.-ից հետո արտակարգ դրությունը կամ դասերի դադարը շարունակվելու դեպքում
Ոչ ավարտական, ցիկլային ձևաչափով ուսումնառող կուրսերի ուսանողների գիտելիքների ատեստավորումը իրականացվելու է հետևյալ կերպ.
ա. առցանց դասերի 70%-ին մասնակցության դեպքում, այն ուսանողները, ովքեր կնախընտրեն առանց քննության <<5>> գնահատական ստանալ վերջին դասի ընթացքում դասախոսի կողմից իրականացվող հարց ու պատասխանի դրական արդյունքում, կարող են դրա վերաբերյալ ցիկլի ավարտից 2 օր առաջ դեկանին ուղղված առցանց դիմում ներկայացնել տվյալ դեկանատի համապատասխան կուրսերի փոխդեկաններին: Ամբիոնի վարիչը տվյալ ուսանողների գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ներկացնի համապատասխան ֆակուլտետի դեկանատի տվյալ կուրսի փոխդեկանին:
բ. Առցանց դասերի 70%-ին մասնակցության դեպքում, այն ուսանողները, ովքեր կնախընտրեն ստանալ <<5>>-ից բարձր գնահատական, կարող են մասնակցել համապատասխան առարկաների քննություններին՝ քննաշրջանում, որը կսահմանվի արտակարգ դրության դադարի ժամանակահատվածով պայմանավորված՝ հունիս կամ սեպտեմբեր ամիսներին:
գ. Առցանց դասերի 30%-ից մինչև 70%-ին մասնակցության դեպքում, անկախ բացակայելու պատճառից, ուսանողը մասնակցում է քննության՝ քննաշրջանում, որը կսահմանվի արտակարգ դրության դադարի ժամանակահատվածով պայմանավորված՝ հունիս կամ սեպտեմբեր ամիսներին: դ.Առցանց դասերի 30%-ից պակաս մասնակցության դեպքում, ուսանողը չի թույլատրվում քննաշրջանին և կարող է մասնակցել մարման շրջաններին: Մարման շրջանները կկազմակերպվեն սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին (կախված արտակարգ դրության դադարի ժամանակահատվածից):
ե. Ստեղծված համաճարակային իրավիճակում կամավորական աշխատանքներ իրականացնող ուսանողների դեպքում, համապատասխան փաստաթղթերի առկայության պարագայում, 70% մասնակցության պայմանը գործելու է 60% մասնակցություն ապահովելով:
զ. Առավելագույնը 12 կրեդիտ կազմող առարկայական պարտքերի հանձնման դիմում ներկայացրած ուսանողները (և՛ լրացուցիչ վճարովի դասընթացներին մասնակցելու հայտ ներկայացրած, և՛ չներկայացրած) այդ առարկաներից ատեստավորվելու են՝ քննություն հանձնելով օգոստոսի 25-31-ը:
է. Առարկայական տարբերություններ և ակադեմիական պարտքեր (կցագրված անձիք) ունեցող ուսանողները ատեստավորվելու են տվյալ կուրսի ատեստավորման սկզբունքով. տեսական առարկաների դեպքում՝ հավելված 1-ի, 1-ին կետի ա,բ,գ,դ,ե ենթակետերին համապատասխան, իսկ ցիկլային ձևաչափով դասավանդվող առարկաների դեպքում՝ հավելված 2-ի, 2-րդ մասի 1-ին կետի ա,բ,գ,դ,ե ենթակետերին համապատասխան:
Եթե ավարտական կուրսին նախորդող կուրսի ուսանողները ունեն առավելագույնը 12 կրեդիտ կազմող առարկաների վերահանձնման 2 հնարավորություն, ապա դրանք երկուսն էլ կկազմակերպվեն:
ը. Այն ուսանողները, ովքեր փետրվարի 3-ից մինչև մարտի 14-ը բացակայել են տարբեր առարկաների ցիկլային առկա ձևաչափով ընթացած պարապմունքներից, առանց բացակաները լրացնելու կմասնակցեն մարումներին: Իսկ բաց թողած պարապմունքները լրացնել ցանկացողները կարող են դեկանին ուղղված առցանց դիմում ներկայացնել՝ 15.06-03.07.20թ. դրանք լրացնելու համար, որից հետո մասնակցել մարումներին: Փետրվարի 3-ից մինչև մարտի 14-ը ցիկլային ձևաչափով դասավանդվող առարկաների քննություններից անբավարար գնահատական ստացած ուսանողները այդ քննությունները կարող են վերահանձնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին (կախված արտակարգ դրության դադարի ժամանակահատվածից) կազմակերպվող մարման շրջաններում:
թ. 02-13.03.20թ.-ը ուսումնառած, սակայն չատեստավորված առարկաների ատեստավորումները կկազմակերպվեն 25-31.08.20թ.:
ժ. Համալսարանական կլինիկաները, վստահաբար նաև մյուս կլինիկական բազաները, իրավիճակի կարգավորումից հետո պատրաստ կլինեն հնարավորություն ստեղծել լրացնելու ձեր ցիկլային պարապմունքների գործնական բաղադրիչը՝ սահմանելով ժամանակացույցեր:
Հավելված3
Ավարտական կուրսի ուսանողների գիտելիքները ատեստավորումները
Ավարտական կուրսի ատեստավորումները 15.04.2020թ.-ից առկա դասավանդումը վերսկսելու դեպքում
Ավարտական կուրսերի ցիկլային ձևաչափով ուսումնասիրվող ընթացիկ բոլոր առարկաների ատեստավորումները կազմակերպվելու են ըստ բուհում գործող համապատասխան կարգերի:
02-13.03.20թ.-ը ուսումնառած, սակայն չատեստավորված առարկաների ատեստավորումները կկազմակերպվեն 20-23.04.20թ.:
Ամփոփիչ ատեստավորումը կկազմակերպվի մեկ՝ բանավոր փուլով՝ 15.06.2020թ.-04.07.20թ.-ը, Դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի դեպքում կկազմակերպվի համակարգչային թեստային քննություն հուլիս ամսին:
Նախորդ տարիների ամփոփիչ ատեստավորումը ձախողած շրջանավարտները քննությունները հանձնելու են՝ յուրաքանչյուրն իր ավարտելու տարվա ատեստավորման կարգով:
Ավարտական կուրսի ուսանողների ատեստավորումները 15.04.2020թ.-ից հետո արտակարգ դրությունը կամ դասերի դադարը շարունակվելու դեպքում
Ավարտական կուրսերի ցիկլային ձևաչափով ուսումնասիրվող ընթացիկ բոլոր առարկաները ատեստավորվելու են ստուգարքի ձևով: Այդ առարկաների առցանց դասերի 70%-ին մասնակցության դեպքում, ուսանողը կարող է ստանալ ստուգարքը վերջին դասի ընթացքում դասախոսի կողմից իրականացվող հարց ու պատասխանի դրական արդյունքի դեպքում: Մինչև 70% բացակայությունների դեպքում բանավոր հարցումը կիրականացվի մայիս ամսվա մարումների ընթացքում:
Ամբիոնի վարիչը տվյալ ուսանողների վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկում է դեկանատի տվյալ կուրսի փոխդեկանին:
Այն ուսանողները, ովքեր փետրվարի 3-ից մինչև մարտի 14-ը բացակայել են տարբեր առարկաների ցիկլային առկա ձևաչափով ընթացած պարապմունքներից, առանց բացակաները լրացնելու կմասնակցեն մարումներին, որոնք կկազմակերպվեն ընթացիկ կիսամյակին զուգահեռ՝ 20.04.-05.06.20թ., առցանց եղանակով, դասախոսի բանավոր հարց ու պատասխանի միջոցով: Իսկ բաց թողած պարապմունքները լրացնել ցանկացողները կարող են դեկանին ուղղված առցանց դիմում ներկայացնել՝ ընթացիկ կիսամյակին զուգահեռ՝ 20.04.-05.06.20թ., հակառակ հերթով, առցանց եղանակով դրանք լրացնելու համար, որից հետո մասնակցել մարումներին: Փետրվարի 3-ից մինչև մարտի 14-ը ցիկլային ձևաչափով դասավանդվող առարկաների քննություններից անբավարար գնահատական ստացած ուսանողները այդ քննությունները կարող են վերահանձնել այս կետում նշված մարումների ընթացքում:
02-13.03.20թ.-ը ուսումնառած, սակայն չատեստավորված առարկաների ատեստավորումները (ստուգարքները) կկազմակերպվեն 20-23.04.20թ. ժամանակահատվածում՝ համաձայն սույն ենթավերնագրի 1-ին կետի:
Ամփոփիչ ատեստավորումը կկազմակերպվի մեկ՝ բանավոր փուլով՝ 15.06.2020թ.-04.07.20թ.: Դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի դեպքում կկազմակերպվի թեստային քննություն՝ հուլիս ամսին:
Հունիս ամսվա ընթացքում արտակարգ դրություն լինելու պարագայում, բոլոր ֆակուլտետների ամփոփիչ ատեստավորումը կկազմակերպվի բանավոր, առցանց: Այս դեպքում նախորդ տարիների ամփոփիչ ատեստավորումը ձախողած շրջանավարտները նույնպես քննությունները կհանձնեն նույն սկզբունքով (բանավոր, առցանց):
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՊԲՀ ԲՈԼՈՐ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
Հայտնի իրավիճակի պատճառներով 16.03.2020 թվականից հետո դադարեցված դասընթացները ԵՊԲՀ ուսանողի ցանկության դեպքում կարող է շարունակվել հաջորդ ուսումնական տարում՝ 01.03.2021 թվականից, որի դեպքում կպահպանվի ուսանողի ներկայիս ուսման վճարի չափը: Այս դեպքում ուսանողները կարող են մինչև 06.04.20 թվականը դեկանատի համապատասխան պատասխանատուին առցանց կամ փոստի միջոցով ներկայացնել ռեկտորին ուղղված դիմում:
Արտադրական պրակտիկայի վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի երեքշաբթի օրը:
Փաստաթղթի վերաբերյալ ծագող հնարավոր հարցերի պարզաբանման համար կապ հաստատել փոխդեկանների հետ: