2000 թվականի ամենահիթային երգերից մեկը ռուս ռեփեր Դեցլի Վեչերինկան էր: Այն ժամանակ ռեփերը դեռ 16 տարեկան էր: Այս տարի Դեցլը երգել է Վեչերինկայի հումորային րիմեյկը: Տեսահոլովակը նկարահանվել է հատուկ Իվան Ուրգանտի Երեկոյան Ուրգանտ ծրագրի համար: Երգի առաջին տարբերակում Դեցլը ընկերներին հրավիրում է հյուր, քանի որ ծնողներն ամառանոց են գնացել, սակայն նորացված տաբերակում Դեցլին մենակ են թողել կինն ու երեխաները, հյուրերն էլ արդեն մեծ մարդիկ են: