ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել.
Սիրելի հայրենակիցներ,
Չնայած առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր նվազել է, սակայն դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը: Ուստի դիմակների ճիշտ կրումը, սոցիալական հեռավորության պահպանումն ու ձեռքերի հաճախակի ախտահանումը շարունակում են մնալ որպես վիրուսի տարածումը կանխող հիմնական գործիքներ:
Պահպանեք զգոնություն եւ հիշեք, որ դիմակ կրելով, դուք առաջին հերթին պաշտպանում եք ձեր հարազատներին: