տուն Քաղաքական Հայաստան Դեռ ինչքան կերկարաձգվի արտակարգ դրությունը

Դեռ ինչքան կերկարաձգվի արտակարգ դրությունը

450
0

Կառավարության կողմից արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին որոշումն ընդունելուց հետո, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովում պատասխանում է պատգամավորների հնչեցրած հարցրեին:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պարետ Ավինյանին ասաց, որ իրենց կարծիքը չի փոխվել արտակարգ դրության երկարաձգման իրավական ռիսկեր պարունակելու առնչությամբ, ապա հարցրեց, թե այս անգամ ինչ խնդիր են լուծում`կրկին երկարաձգելով արտակարգ դրությունը:

«Արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել այնքան ժամանակ, քանի դեռ արտակարգ իրավիաճակը`սպառնալիքը, որի պատճառով երկրում արտակարգ իրավիճակ է, և այդ հիմքով էլ արտակարգ դրություն է հայտարարված, վերացված չէ: Եթե մենք այս որոշումը չկայացնենք, ապա այն սահմանափակումները, որոնք գործում են, հնարավոր չէր լինի պահպանել: Այս պահին այլ մեխանիզմներ չունենք, որպեսզի չերկարաձգենք արտակարգ դրությունը»,- նկատեց պարետը:

Ավինյանն ասաց, որ ավելի մեղմ սահմանափակումների մասին փոփոխություններ են լինելու արտակարգ դրության մասին օրենքում, և հետագայում անցում ենք կատարելու արտակարգ դրության ռեժիմը հանելուն, բայց շարունակելու ենք արտակարգ դրությամբ պայմանավորված կանոնների պահպանումը:

Հայկ Մագոյան