Քիչ առաջ դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը: Դատավորը մերժեց Քոչարյանի փաստաբանական խմբի միջնորդությունները:
Հիշեցնենք՝ փաստաբանական խումբն առաջարկել էր դատարանին կամ վերացնել Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, կամ գրավով ազատ արձակել, կամ անձնական երաշխավորությամբ փոխել այն: ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն անձնական երաշխավորություն էին ներկայացրել Քոչարյանի համար:
Տեղեկացնենք, որ Քոչարյանը ներկա չէր դատական նիստին:
Լուսանկարը՝ «Արմենիա Սպուտնիկի»: