տուն Քաղաքական Հայաստան Գևորգ Պետրոսյանի լանսարոտյան հեղափոխությունը․ ինչպես նպատակահարմարը դարձավ ապազգային

Գևորգ Պետրոսյանի լանսարոտյան հեղափոխությունը․ ինչպես նպատակահարմարը դարձավ ապազգային

429
0

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը վերջին օրերին քննադատում են ԱԺ-ի կողմից Լանսարոտեի կոնվենցիայի վավերացումը։ Մինչդեռ 10 տարի առաջ երկու գործիչները, լինելով նախարարներ, նպատակահարմար էին համարում այս կոնվենցիայի ստորագրումը։

Ազգային ժողովի կողմից մայիսի 11-ին վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա բուռն քննարկումների առարկա է դարձել։ Կոնվենցիան, որը հայտնի է ընդունման վայրի՝ Լանսարոտեի անունով, քննադատության են ենթարկում նաև որոշ իրավաբաններ, ԱԺ պատգամավորներ և այլոք։ 

Կոնվենցիայի վավերացմանը դեմ է արտահայտվում նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ այս կոնվենցիայով սեպ է խրվում հայկական արժեհամակարգի մեջ։ «Ի՞նչ է նշանակում սեռական կրթության ընթացքում երեխաներին մատուցել սեռական դաստիարակություն»,- հանդես գալով քննադատությամբ, մասնավորապես, նշել է ԲՀԿ պատգամավորը։

Ըստ Պետրոսյանի, կոնվենցիան իր մեջ վտանգ է պարունակում։ Վերջինիս հետ համակարծիք է նաև արդարադատության նախկին նախարար, իրավաբան Գևորգ Դանիելյանը։