Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում հայտնաբերվել է ծերության դեմ դեղամիջոցը։ Գիտափորձն իրականացվել է առնետների վրա, սակայն լաբորատոր պայմաններում սույն դեղամիջոցը հնարավոր է սինթեզել նաև մարդու օրգանիզմի համար։ Հաղորդում է «Ռոսբալթը»։
Գիտնականները բացել են SIRT1 պրոտեինը, որից հնարավոր է ստանալ մարդկային օրգանիզմի ծերացումը դանդաղեցնող նյութ։ Նրանց հաջողվել է 10%-ով դանդաղեցնել առնետների օրգանիզմի ծերացումը։
Գիտնականների խոսքերով՝ SIRT1 պրոտեինը կարելի է օգտագործել նաև խոլեստերինն իջեցնելու, շաքարախտը բուժելու, հիմնական մկանների կոորդինացումն ու տոնուսի բարձրացումն ապահովելու նպատակով։