Գերմանիայում ոստիկանությունը 900 տղամարդու խնդրել է շաբաթ ԴՆԹ հետազոտություն անցնել, որպեսզի օգնեն բացահայտելու 11-ամյա աղջկա սպանությունը, որը տեղի է ունեցել Գրեվենբրոխ քաղաքում` 23 տարի առաջ։
Ինչպես փոխանցում է tert.am-ը, խոսքը Կլաուդիա Ռուֆ անունով աղջկա մասին է, որին 1996-ին առևանգել, բռնաբարել և խեղդել էր անհայտ անձը։ Այն ժամանակ այս միջադեպը մեծ հնչեղություն էր ստացել և իրարանցում առաջացրել երկրում։
900 մարդիկ, որոնք այն ժամանակ 14-70 տարեկան են եղել, հրավեր են ստացել ԴՆԹ հետազոտություն անցնելու։ Ոստիկաններն ավելի վաղ մեկ առ մեկ այցելել են նրանց և հարցաքննել։
Թեև իրական մարդասպանը դժվար թե համաձայնի հետազոտություն անցնել, քննիչները հույս ունեն, որ հետազոտության կարող է ներկայանալ հանցագործի բարեկամներից որևէ մեկը, ինչի շնորհիվ էլ հնարավոր կլինի դուրս գալ մեղավորի հետքի վրա։
2000 թվականին քննիչները նմանօրինակ հետազոտության էին հրավիրել այդ շրջանում բնակվող 350 տղամարդկանց, սակայն անօգուտ։ Այժմ նրանց պնդում են, որ նոր տվյալներ են կարողացել գտնել, որոնք կօգնեն նրանց գտնել մարդասպանին։